Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել

«Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել

Sat, 17 Oct 2026 08:10:56 +0400


ՔՊ-ական նախկին պատգամավորները, որոնք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չդարձան, դուրս մնացին անցողիկ տեղերից, բառի բուն իմաստով՝ անտերության են մատնվել, բացառությամբ` մեկ-երկուսի։ Նրանք նոր զբաղմունք չունեն, սպասողական վիճակում են, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կհիշի իրենց մասին եւ մի տեղ կտեղավորի:

Մեր աղբյուրի խոսքով, Փաշինյանն էլ չի շտապում` նոր փորձությունների է ենթարկելու նրանց, ստուգելու է հավատարմության աստիճանն ու ծառայելու եռանդը, հետո նոր միայն երդվյալ նիկոլականներին գործի կտեղավորի։ Իսկ ովքեր ինչ-որ աշխատանք են գտել, բացառապես անձնական կապերով են դրան հասել։ Ջուլիետա Ազարյանը Տիգրան Ավինյանի խոսնակ է նշանակվել, Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի օգնական եւ այնքան էր ոգեւորվել, որ մի հիացական դիֆերամբ ձոնել նոր շեֆին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել Sat, 17 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով