Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, բայց չեն անում

25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, բայց չեն անում

Wed, 01 Jul 2026 12:42:45 +0400


«25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, ճիշտ պլանավորման և աշխատանքի արդյունավետ բաշխման պայմաններում հնարավոր է նախատեսված ծրագրերն իրականացնել 20-21 օրում՝ ներառյալ մարտական հերթապահությունը։

«Ե՛վ մարդկանց ժամանակն են անիմաստ խլում, և՛ պետության ռեսուրսներն են վատնում։
Իրենց համար առաջնահերթն այն է, որ բանակի հրամանատարությունը նոր համազգեստ ունի, իսկ քաղաքական հրահանգներն օպերատիվ իրականացնում են»,- պնդել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոյեմբերի 9-ին՝ նորալուսին Կարիճում․ Ինչ կլինի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ

Նոյեմբերի 9-ին՝ նորալուսին Կարիճում․ Ինչ կլինի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ Sun, 08 Nov 2026 20:15:37 …