Չորեքշաբթի , 1 Հուլիսի 2026

ՍԴ է գալիս «մոդա» ցուցադրելու

ՍԴ է գալիս «մոդա» ցուցադրելու

Wed, 01 Jul 2026 20:09:26 +0400


Սահմանադրական դատարանում արդեն 6-րդ օրն է շարունակվում է 7 ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքների քննությունը` նրանք վիճարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը եւ պահանջում են անվավեր ճանաչել արդյունքները։ Գործով որպես երրորդ կողմ՝ դատավարությանը մասնակցում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչն, ըստ իրավաբանների, օրենքի խախտում է:

Հիմնական պատասխանողը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է (ԿԸՀ), իսկ որպես համապատասխանողներ ներգրավված է Ներքին գործերի նախարարությունը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն եւ արդարադատության նախարարությունը` ի դեմս նախարար Սրբուհի Գալյանի։

Հակակոռուպցիոն կոմիտեի դիրքորոշումը ներկայացնում է ՀԿԿ նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը, որը Բարձր դատարանում իշխանական մյուս պաշտոնատար անձանց պես աչքի է ընկնում ոչ թե պրոֆեսիոնալիզմով ու քաղաքական հայտարարություններով, այլ նաեւ ծառայողական խայտաբղետ համազգեստներով՝ տպավորություն թողնելով, որ եկել է մոդա ցուցադրելու։

ՀԿԿ-ն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան օրը մի համազգեստով է գալիս Բարձր դատարան՝ մի օր սպիտակ, մի օր երկնագույն: Իսկ ամփոփիչ ելույթների օրն՝ առավել խիստ՝ սեւ գույնի երկարաթեւ համազգեստով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք գալիս ենք վերջ տալու սրանց իշխանությանը․ Աղվան Վարդանյան

Մենք գալիս ենք վերջ տալու սրանց իշխանությանը․ Աղվան Վարդանյան Fri, 05 Jun 2026 12:48:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով