Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը

Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը

Thu, 02 Jul 2026 21:00:01 +0400


Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները կկայանան Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Հուլիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա նախնական և հիմնական փուլի վիճակահանությունը։ Ձևաչափը հետևյալն է․

— 32 ցածր վարկանիշ ունեցող ակումբ մասնակցում է նախնական փուլին:

— Թիմերը բաժանվում են 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Յուրքանչյուր խմբի հանդիպումները կայանում են մինի-մրցաշարի ձևաչափով՝ նախապես ընտրված 8 քաղաքներում։

— Խմբերի հաղթողները հաջորդ՝ հիմնական փուլին մասնակցելու իրավունք են ստանում։

Նախնական փուլի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը, հիմնական փուլինը՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Յունիսպորտը» իմացավ մրցակիցներին՝ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում

«Յունիսպորտը» իմացավ մրցակիցներին՝ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում Mon, 31 Aug 2026 18:15:29 +0400 Հայտնի …