«Հրապարակ»․ Մակունցը հրաժարվել է

«Հրապարակ»․ Մակունցը հրաժարվել է

Fri, 03 Jul 2026 08:05:39 +0400


Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից:

Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք` նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Ինքն էլ է հասկացել, որ ո՛չ Վահագն Ալեքսանյան կարող է լինել, ո՛չ Արթուր Հովհաննիսյան կամ Ռուբինյան, եւ խնդրել է իրեն թողնել գործադիրում` թեկուզ ոչ բարձր պաշտոնի։ Բայց ՔՊ-ում խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի, որը, կարծում են՝ ավելի բարձր ստատուս ունի, քան ԱԺ փոխնախագահը:

Հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի` որքան էլ նա Փաշինյանի ֆինանսներն է տնօրինել եւ նրա աչքն ու ականջն է ՔՊ-ում, սակայն չի ձգում խմբակցության ղեկավարի կարգավիճակին` ո՛չ քաղաքական միտք ունի, ո՛չ շշպռելու հմտություն։ Ենթադրում են, որ Փաշինյանը որոշել է կամակատար դնել, որ անձամբ ղեկավարի ֆրակցիան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը Sat, 25 Jul 2026 23:00:08 +0400 Երգիչ…

16 րոպե ago

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ Sat, 25 Jul 2026 22:48:44…

28 րոպե ago

Իշխանության անզորությունը սկսվում է այն ժամանակ, երբ կորցնում է համոզելու և կառավարելու կարողությունը

Իշխանության անզորությունը սկսվում է այն ժամանակ, երբ կորցնում է համոզելու և կառավարելու կարողությունը Sat, 25…

46 րոպե ago

Հայաստանի հավաքականը ժամանել է Բաքու

Հայաստանի հավաքականը ժամանել է Բաքու Sat, 25 Jul 2026 22:14:29 +0400 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի…

1 ժամ ago

Բելգիայի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Բելգիայի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի Sat, 25 Jul 2026 22:00:13 +0400 Բելգիայի ֆուտբոլի…

1 ժամ ago

Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից

Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից Sat, 25 Jul 2026 21:45:07 +0400 Հուլիսի 25-ին՝ ժամը…

2 ժամ ago