Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Ռուբինյանը էլ չի՞ լինի հայ-թուրքական հարցերով բանագնաց

Ռուբինյանը էլ չի՞ լինի հայ-թուրքական հարցերով բանագնաց

Fri, 03 Jul 2026 11:58:49 +0400


Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ եթե ընտրվի Ազգային ժողովի նախագահ, ապա կդադարեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պարտականությունների կատարումը։

Խոսելով նաև այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով իր գործընկեր Սերդար Քըլըչը հրապարակայնորեն շնորհավորել է իրեն, թեև նա դեռ չի ընտրվել ԱԺ նախագահ, Ռուբինյանն ընդգծել է, որ շնորհավորանքներ ստացել է նաև այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ նման շնորհավորանքները սովորական դիվանագիտական ժեստ են և չեն կարող մեկնաբանվել որպես որևէ արտաքին միջամտության կամ ազդեցության ցուցիչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կզցնելն ու պիղծը վիրավորա՞նք չեն

Կզցնելն ու պիղծը վիրավորա՞նք չեն Wed, 26 Aug 2026 11:47:09 +0400 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը …