Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Տիեզերք նոր արբանյակ են արձակել

Տիեզերք նոր արբանյակ են արձակել

Fri, 03 Jul 2026 18:30:12 +0400


Չինաստանը բարեհաջող կերպով տիեզերք է արձակել Haiyang-2E արբանյակը։ Այն ունի գիտական նշանակություն եւ զբաղվելու է մեր մոլորակի ջրային տարածքների, մասնավորապես՝ օվկիանոսային միջավայրերի մոնիթորինգով։ Այս մասին հայտնում է Չինական աէրոտիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (CASC)։ Արբանյակը տիեզերք է հասցրել CZ-4B (Long March-4B) կրիչ հրթիռը։ Արձակումն իրականացվել է Ցյուծյանի տիեզերակայանից։ Արձակիչ հրթիռը մշակվել է Շանհայի Տիեզերական թռիչքների տեխնոլոգիաների գիտական ակադեմիայի կողմից։ Այն կարող է տիեզերք հասցնել 2,5 տոննա կռշով բեռներ։ Թռիչքը ճանաչվել է բարեւահաջող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը

ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը Wed, 10 Jun 2026 …