«Հրապարակ»․ 145 հազար երեխա մանկապարտեզ չի հաճախում

«Հրապարակ»․ 145 հազար երեխա մանկապարտեզ չի հաճախում

Sat, 18 Jul 2026 12:45:00 +0400


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցում եմ արել՝ Հայաստանում նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված եւ չընդգրկված նախադպրոցական տարիքի երեխաների թվի վերաբերյալ։ Նախարարությունից հայտնել են․ «2025-2026 ուսումնական տարում նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաների թիվը շուրջ 91 000 է: Տվյալներն ըստ մարզերի՝ հասանելի են https://reports.emis.am/#/preschools-manual-reports հղմամբ: Նախադպրոցական հաստատություններ չհաճախած երեխաների թվի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ վիճակագրական կոմիտե»:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ նախադպրոցական տարիքի (մինչեւ 6 տարեկան) երեխաների ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է շուրջ 236 հազար երեխա: Անցած ուստարում նախադպրոցական տարիքի շուրջ 236 հազար երեխայից 91 հազարն է նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված եղել, այսինքն` մանկապարտեզ հաճախել: Դա նշանակում է, որ շուրջ 145 հազար երեխա զրկված է եղել այդ կրթությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան Sat, 08 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով