Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել

Thu, 24 Sep 2026 17:15:20 +0400


Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում, մանսավորապես` Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:

Միաժամանակ Ալեք Մանուկյան փողոց – Սայաթ Նովայի պողոտա խաչմերուկում կկատարվեն լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի ժամանակավոր փոփոխություններ, որոնց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել Tue, 03 Nov 2026 08:00:42 +0400 Աբովյանի …