Երիտասարդը ձերբակալվել է

Երիտասարդը ձերբակալվել է

Fri, 03 Jul 2026 20:45:09 +0400


Հունիսի 30-ի առավոտյան 112 ծառայություն ահազանգած Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մի բնակիչ հայտնել էր, որ գողացել են տան մոտ կայանված «Շևրոլե» մակնիշի իր մեքենան։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Հրազդանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք տվին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների և Արարատի մարզի պարեկների հետ համագործակցության շնորհիվ։

Պարզվեց, որ մեքենան գողացել է Սոլակ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը։ Հուլիսի 1-ին երիտասարդն ու գողացված մեքենան հայտանաբերվեցին Մասիս քաղաքում և տեղափոխվեցին Հրազդանի բաժին։

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լարված իրավիճակ. մեքենան չեն ընդունում Ծառուկյանից

Լարված իրավիճակ. մեքենան չեն ընդունում Ծառուկյանից Mon, 22 Jun 2026 14:30:56 +0400 UFC-ի թեթև քաշային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով