Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Ձերբակալվել են երեք անձինք

Ձերբակալվել են երեք անձինք

Fri, 03 Jul 2026 23:15:44 +0400


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական տեղեկությունն իրացրին հուլիսի 2-ին։ Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին երևանցի երեք տղամարդու՝ 31, 38 և 50 տարեկան։ Վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

«Շևրոլե» մակինիշի մեքենայում հայտնաբերվել է 4 կիլոգրամ 200 գրամ մարիխուանա, որն, ըստ նախնական տեղեկության, տղամարդիկ պետք է իրացնեին։

Տղամարդիկ ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել Fri, 14 Aug 2026 23:30:38 +0400 …