Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Որքան կտևի Իրանի դեմ պատերազմը․ հրեշավոր գործարք

Որքան կտևի Իրանի դեմ պատերազմը․ հրեշավոր գործարք

Fri, 13 Mar 2026 16:30:14 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ոգեշնչված» է Իրանի դեմ ռազմական արշավը առնվազն ևս երեք-չորս շաբաթ շարունակելու գաղափարով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Թրամփի հետ զրուցած աղբյուրին։

Հրապարակման համաձայն, իսրայելցի պաշտոնյաները նույնպես կարծում են, որ Սպիտակ տունը մտադրություն չունի պատերազմը դադարեցնել առաջիկա շաբաթներին, չնայած Թրամփը կարող է կտրուկ փոխել իր միտքը, եթե հավատա, որ նպատակները կատարվել են։

Գերագույն առաջնորդին և մի քանի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների սպանության միջոցով ռեժիմը արագորեն անկայունացնելու ծրագիրը ձախողվելուց հետո, արշավի հիմնական նպատակը դարձավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկարաժամկետ թուլացումը։

Աղբյուրի խոսքով, նպատակն է ԻՀՊԿ-ն այնքան թուլացնել, որ հնարավոր դառնա երկրի ներսում ներքին ապստամբություն իրականացնել։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին ՆԵթանյահուն ևս հայտնել էր, որ դեռ երկար ժամանակ հարվածելու են Իրանին և նրան աջակցող տարածաշրջանային ուժերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են․ դաժան որոշում

Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են․ դաժան որոշում Tue, 28 Jul 2026 …