Պահանջել է Ծոցի երկրները վճարեն Իրանի դեմ պատերազմի համար
Tue, 10 Nov 2026 18:00:40 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն երկրները, որոնց պաշտպանել է Վաշինգտոնը Իրանի դեմ պատերազմում, պետք է փոխհատուցեն այն ծախսերը, որոնք կատարվել են Իսլամական Հանրապետության դեմ իրականացված ռազմարշավի ժամանակ՝ ամերիկյան զինուժի կողմից։ Այս մասին նա ասել է CBS News-ի հետ զրույցում։
«Գործընթացի ավարտից հետո, երկրները, որոնց մենք պաշտպանում ենք, պետք է հատուցեն մեզ մեր կողմից պատերազմի վրա կատարած բոլոր ծախսերի դիմաց։ Քանի որ առանց մեզ՝ նրանք չէին գոյություն ունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը հատուկ կերպով ընդգծել է, որ Վաշինգտոնն է ապահովել Իսրայելի անվտանգությունը։ Թերեւս դա նշանակում է, որ հատուցողների շարքում պետք է լինի նաեւ Իսրայելը։ Նա նաեւ ասել է, որ այս պահանջի մասին նա իրազեկել է ռեգիոնի երկրներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր