Դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

Դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

Sat, 04 Jul 2026 10:37:23 +0400


Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը։ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։
Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Անդրանիկ Թևանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել։ Նույն օրը երեկոյան ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել և անձեռնմխելիությունից զրկել Անդրանիկ Թևանյանին։ Մայիսի 23-ին դատարանն Անդրանիկ Թևանյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Fri, 03 Jul 2026 20:17:31 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով