Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն ընտրություններում․ Արման Թաթոյանի ուղերձը շրջանավարտներին

Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն ընտրություններում․ Արման Թաթոյանի ուղերձը շրջանավարտներին

Fri, 22 May 2026 10:35:39 +0400


Սիրելի՛ շրջանավարտներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ «Վերջին զանգի» կապակցությամբ։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհակալություն ևս մեկ սերունդ կրթելու, ձևավորելու և կյանքի ճանապարհ ուղեկցելու ձեր անգնահատելի առաքելության համար։

Այսօրվա «Վերջին զանգ»-ով, սիրելի՛ շրջանավարտներ, սկսվում է ձեր կյանքի նոր և կարևոր փուլը՝ պատասխանատվության, ինքնուրույն որոշումների և սեփական ճանապարհը կառուցելու փուլը։

Վաղը հենց դուք եք լինելու այս երկրի տերը և այն որոշումների վրա ազդող ուժը, որոնք ձևավորելու են Հայաստանի ապագան։

Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն։

Եվ առաջիկա ընտրությունները դրա հնարավորությունն են։

Գնացե՛ք ընտրության, եթե ուզում եք ապրել մի երկրում, որտեղ պետական բուհերում կրթությունն անվճար է, որտեղ պետությունը մինչև ձեր աշխատելը հոգում է նաև մասնավոր բուհերում կրթության ու կեցության ծախսերը, որտեղ դուք և ձեր ապագա երեխաները կունենաք որակյալ կրթական ու առողջապահական համակարգ։

Գնացե՛ք այս ընտրություններում ձեր փնտրած արդարության հետևից։

Քվեաթերթիկ 6

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մարզպետները «տասովկեքի» մեջ են

«Հրապարակ»․ Մարզպետները «տասովկեքի» մեջ են Fri, 22 May 2026 08:00:28 +0400 ՔՊ-ական մարզպետները, որոնք իշխող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով