Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Ներում է շնորհել վեց բանտարկյալի

Ներում է շնորհել վեց բանտարկյալի

Sat, 04 Jul 2026 18:00:41 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել վեց անձանց, ովքեր ազատազրկման էին դատապարտվել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Նրանք կամ արդեն իրենց պատիժները կրող անձինք են եղել, կամ նրանց հանդեպ կայացված մեղադրական ակտերը վերջնական հաստատվել են եւ պետք է սկսեին կրել իրենց հասանելիք պատիժը։ Այս մասին Թրամփը գրել է իր սոցկայքի էջում։

«Մեծ պատիվ է ինձ համար ստորագրել հրամանագիր վեց անձի ներում շնորհման մասին, ովքեր հետապնդման են ենթարկվել Բայդենի վարչակազմի օրոք»,- ասված է հայտարարության մեջ։ Թրամփը նաեւ մեղադրել է իր նախորդին՝ երկրի օրենսդրությունը՝ քաղաքացիներին ճնշելու համար օգտագործելու մեջ։ Նա շեշտել է, որ Բայդենի վարչակազմի այդ գործողությունները «հիմարության արդյունք են»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը` արքայազն Հարիի մասին

Թրամփը` արքայազն Հարիի մասին Thu, 03 Sep 2026 23:30:48 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել …