Մեկնարկել է բռնաբարության մեջ մեղադրվող դերասանի դատավարությունը
Tue, 13 Oct 2026 22:30:46 +0400

Լոնդոնում մեկնարկել է դատական գործընթացն ընդդեմ դերասան Ռասել Բրենդի։ Նրան մեղադրում են բռնաբարության մեջ։ Քեթի Փերիի նախկին ամուսինը ներկայացել է Սաութվորքի դատարան։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։ Նա դատարան մուտք է գործել ներկայիս կնոջ՝ Լորայի ուղեկցությամբ՝ ձեռք ձեռքի։ Նրան մեղադրանք է ներկայացվել բռնաբարության եւ սեքսուալ բռնություն գործադրելու այլ երեք հանցադրվագի մեջ։ Մեղադրանքները ներկայացվել են վեց կանանց կողմից՝ թվագրվում են 1999-2009 թվականներով։ Բրենդն իր մեղքը չի ունեցել ոչ մի դրվագով։Դատաքննության առաջին օրը սովորաբար նվիրվում է երդվյալների ընտրությանը եւ այլ դատավարական եւ վարչական հարցերին։ Դատաքննությունը կարող է տեւել տասը շաբաթ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր