Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

20-ամյա ադրբեջանցի աղջիկը խմբակային բռնաբարության է ենթարկվել Պակիստանում

20-ամյա ադրբեջանցի աղջիկը խմբակային բռնաբարության է ենթարկվել Պակիստանում

Mon, 28 Sep 2026 14:00:13 +0400


Պակիստանի Լահոր քաղաքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեք տղամարդկանց դեմ՝ 20-ամյա ադրբեջանուհու խմբակային բռնաբարության համար և խուզարկություններ է անցկացնում նրանց ձերբակալելու համար, հայտնել են այդ երկրի իրավապահները։

Դիանա անունով մի կին բողոք է ներկայացրել երեք անհայտ տղամարդկանց դեմ, որից հետո քրեական գործ է հարուցվել։ Ըստ բողոքի՝ կինը, որը մոտ երկու շաբաթ առաջ գործուղման էր ժամանել Պակիստան, զանգահարել է ոստիկանության թեժ գծին՝ օգտագործելով անցորդից վերցված հեռախոսը, այն բանից հետո, երբ նրան թողել էին Ղազիի խաչմերուկի մոտ։

Հաղորդագրությունում նշվում է, որ երկու անհայտ կանայք նրան գայթակղել են և տարել սրճարան, որտեղ արդեն ներկա են եղել կանանց երեք ընկերուհիները։ Սրճարանում որոշ ժամանակ անցկացնելուց հետո խումբը Դիանային տարել է բնակարան, որտեղ նրան տվել են ալկոհոլ պարունակող խմիչք, որից հետո երեք տղամարդ, ենթադրաբար, խմբակային բռնաբարության են ենթարկել նրան։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ կասկածյալները նրան բռնաբարել են ամբողջ գիշեր, ապա լքել են օդանավակայանի մոտ և փախել։ Նրանք նաև, ենթադրաբար, գողացել են Դիանային պատկանող iPhone-ը և մեկ այլ թանկարժեք բջջային հեռախոս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 15-ամյա վիրավոր․ նոր մանրամասներ

Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 15-ամյա վիրավոր․ նոր մանրամասներ Tue, 21 Jul 2026 20:42:15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով