Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Հորմուզի նեղուցի հարցով նոր դաշինք են ստեղծում

Հորմուզի նեղուցի հարցով նոր դաշինք են ստեղծում

Thu, 30 Apr 2026 21:30:31 +0400


Ամերիկյան վարչակազմը դիմել է այլ երկրների՝ առաջարկելով միանալ միջազգային դաշինքին, որը պետք է ապահովի Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հոդվածի, Պետդեպարտամենտը ուղարկել է ամերիկյան դեսպանություններին տեղեկություններ՝ ծովային նավագնացության նոր դաշինքի ստեղծման մասին եւ խնդրել դիվանագետներին համոզել օտարերկրյա կառավարություններին՝ միանալ այդ դաշինքին։

Նոր դաշինքը, որը ղեկավարելու է Միացյալ Նահանգները, ապահովելու է անդամներին տեղեկատվության փոխանակությամբ, գործողությունների եւ դիվանագիտական ջանքերի համաձայնեցմամբ, որոնք նպաստելու են սահմանված սանկցիաների պահպանումը։ Նոր դաշինքը, ի սկզբանե գոնե այդպես է հայտարարվել, ռազմական բնույթ չի կրելու, սակայն այլ երկրներում գտնվող ամերիկյան դեսպանությունները հյուրընկալող երկրների իշխանություններին առաջարկելու են դառնալ դաշինքի դիվանագիտական կամ ռազմական անդամներ։ Սա Թրամփի վարչակազմի երկրորդ փորձն է նման դաշինք ստեղծելու։ Առաջին փորձը ձախողվել էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» դաշինքը 135 ձայն ունի, գրանցել էին 10 ձայն

«Ուժեղ Հայաստան» դաշինքը 135 ձայն ունի, գրանցել էին 10 ձայն Tue, 09 Jun 2026 20:13:16 …