Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Բողոքի ցույց Գերմանիայում․ ճանապարհներ են փակվել

Բողոքի ցույց Գերմանիայում․ ճանապարհներ են փակվել

Sat, 04 Jul 2026 20:00:53 +0400


Բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել Գերմանիայի Էրֆրութ քաղաքում։ Ցույցը նվիրված է եղել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ամենամյա համագումարին։ Մասնակիցները փակել են մի քանի հիմնական ճանապարհներ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ոստիկանների հավաստմամբ՝ բողոքի գործողությանը մասնակցել է մոտ 15 հազար մարդ։

Նշենք, որ առաջիկայում Էրֆրութում ռեգիոնալ ընտրություններ են լինելու եւ հնարավոր է, որ առաջին անգամ «Այլընտրանք Գերմանիայի» համար կուսակցությունը իշխանության գա Գերմանիայի ֆեդերալ երկրամասերից մեկում։ Ցույցին մասնակցում են արհմիությունների ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ձախակողմյան քաղաքական ուժեր ներկայացնող պատվիրակություններ։ AfD-ի երկօրյա համագումարի ընթացքում Էրֆրութում անվտանգային միջոցառումները կուժեղացվեն։ Տեղափոխվել են հավելյալ ոստիկանական ուժեր՝ կարգուկանոնը պահպանելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղը՝ ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց

Վաղը՝ ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց Thu, 25 Jun 2026 16:40:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով