Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանը որոշումը հրապարակեց հուլիսի 4-ին անցկացված նիստում:
Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ 
Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել էր հունիսի 26-ից։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործում ներգրավվել էր որպես երրորդ կողմ, որպես պատասխանող կողմ էին ներգրավվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստանալու է մեծամասնություն ու ձևավորելու է կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ 
ՔՊ-ն նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Քանի՞ կուսակցություն է անցել Ղազախստանի խորհրդարան

Քանի՞ կուսակցություն է անցել Ղազախստանի խորհրդարան Tue, 25 Aug 2026 17:00:56 +0400 Ղազախստանում հինգ կուսակցություններ …