Քանի՞ կուսակցություն է անցել Ղազախստանի խորհրդարան
Tue, 25 Aug 2026 17:00:56 +0400

Ղազախստանում հինգ կուսակցություններ հաղթահարել են 5%-ի շեմը երկրի նորաստեղծ միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի ընտրություններում, որոնցից առաջատարը երկրի ամենամեծ կուսակցությունը՝ «Ադիլեթ»-ն է։
Այս մասին հայտարարել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը ճեպազրույցի ժամանակ։
Վերջնական հաշվարկի համաձայն՝ «Ադիլեթ»-ը ստացել է ձայների 71.17%-ը՝ ապահովելով 110 տեղ Կուրուլթայում, նշել է նա։ Հաջորդը «Աուլ» կուսակցությունն է՝ ձայների 6.26%-ով և տասը տեղով, որին հաջորդում է «Ռեսպուբլիկա» կուսակցությունը՝ 5.56%-ով և ինը տեղով։
«Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունը ստացել է 5.21%, իսկ «Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԱՍԴԿ)՝ 5.11%։ Երկու կուսակցություններն էլ ստացել են ութական տեղ։
Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (3.11%) և «Բայթակ կանաչների» կուսակցությունը (1.07%) չեն կարողացել մտնել խորհրդարան։
Ընտրողների 2.51%-ը «ոչ» է քվեարկել բոլոր թեկնածուների օգտին։
Կուրուլթայի ընտրություններին մասնակցությունը կազմել է ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 74.08%-ը։ Ղազախստանի բնակչությունը գերազանցում է 20.5 միլիոնը, իսկ ընտրելու իրավունք ունի ավելի քան 12 միլիոն քաղաքացի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր