Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը». Տաթևիկ Հայրապետյան

«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը». Տաթևիկ Հայրապետյան

Wed, 18 Nov 2026 23:47:02 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները՝ իրենց ղեկավարի հետ մեկտեղ, այդքան համոզված են, որ երանելի խաղաղություն են բերել, ապա ինչո՞վ է պայմանավորված նրանց ոչ խաղաղ, անադեկվատ, գռեհիկ, տգեղ ու բարոյազուրկ վարքագիծը։ Ի՞նչ է դա, եթե ոչ սեփական ստերի ձեռքը կրակն ընկնելու, այդ ստերի մեջ խճճվելու և միևնույն ժամանակ Ալիևի հետ կոլաբորացիոնիստական համաձայնությունների թակարդում հայտնված լինելու ցուցիչ։

Իրենք լավ էլ հասկանում են, որ իրենց իշխանության պահպանումը դրել են Ալիևի ձեռքին, իսկ հիմա, երբ չեն կարողանում իրագործել վերջինիս՝ Հայաստանի դեմ ուղղված երազանքների ցանկը, հայտնվել են ցուգցվանգի մեջ ու հարձակվել ընդդիմախոսների վրա, որոնք շատ տրամաբանական հարցեր են տալիս գործընթացի մասին։
Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Sat, 14 Nov 2026 20:45:11 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով