Քանյե Ուեսթն ու Բյանկա Ցենզորին պատրաստվում են հարսանիքի
Wed, 18 Nov 2026 23:45:34 +0400

49-ամյա ռեփեր Քանյե Ուեսթն ու նրա կինը՝ Բյանկա Ցենզորին, ըստ լուրերի, պատրաստվում են հարսանիք անել ամուսնության պաշտոնական գրանցումից չորս տարի անց։
Երեկ Ինստագրամի yzyupdates երկրպագուների էջը «սթորի» բաժնում հրապարակել է հարսանեկան հրավիրատոմսի լուսանկար, որը զույգն արդեն իբր ուղարկում է հյուրերին։ Դատելով հրավիրատոմսից՝ տոնակատարությունը տեղի կունենա զույգի ամուսնության պաշտոնական գրանցման չորրորդ տարեդարձի օրը՝ դեկտեմբերի 20-ին, Բևեռլի Հիլզում։
Հիշեցնենք, որ Ուեսթի և Ցենզորիի ամուսնության մասին հայտնի դարձավ 2023 թվականի հունվարին։ Ավելի ուշ ինսայդերները լրատվամիջոցներին պատմել էին, որ զույգն ամուսնությունը գրանցել է դեկտեմբերի 20-ին՝ Պալո Ալտոյում տեղի ունեցած գաղտնի արարողության ժամանակ։ Մինչ հարսանիքը զույգը հանդիպում էր կես տարի։
Ռեփերի հետ հարաբերությունների սկզբից ի վեր Ցենզորին արմատապես փոխել է իր ոճը և հանրության առջև սկսել է հայտնվել «մերկ» հանդերձանքներով։ Այսպես, անցյալ տարի «Գրեմմի» մրցանակաբաշխությանը Ցենզորին ներկայացել էր ամբողջությամբ թափանցիկ՝ ցանցավոր զգեստով։ Այն բանից հետո, երբ Ցենզորին կարմիր գորգին հանեց մուշտակն ու մնաց գրեթե մերկ, զույգին խնդրեցին լքել արարողությունը։ Ընդ որում, համացանցի օգտատերերը վստահ են, որ հենց Ուեսթն է ստիպում կնոջն այդպիսի տեսք ունենալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր