Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Փաշինյանը փորձում է Ֆրանսիայի նախագահի միջոցով լցնել Գյումրու Վարդանանց հրապարակը

Փաշինյանը փորձում է Ֆրանսիայի նախագահի միջոցով լցնել Գյումրու Վարդանանց հրապարակը

Thu, 30 Apr 2026 20:37:16 +0400


Այն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրի է այցելելու, այդ մասին մենք գրել էինք շաբաթներ առաջ՝ hraparak.am։

Փաշինյանը քիչ առաջ հայտարարություն արեց` ասելով, որ մայիսի 5-ի երեկոյան նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեկնելու է Գյումրի։ Ըստ օրակարգի՝ Վարդանանց հրապարակում նախատեսվում է մեծ համերգ՝ հայ և ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել են հետաքրքիր քննարկումներ։

Ուշագրավ է քաղաքացիներից ոմանց կարծիքը, որոնք նշում են, որ ​այս այցի հետևում քաղաքական հստակ ենթատեքստեր կան։ Օրինակ այն, որ Փաշինյանի հույսը Գյումրիում մնացել է Մակրոնը։ Քանի որ ընդամենը օրեր առաջ Գյումրին թմբուկ զարկող Փաշինյանին, ըստ էության, մերժեց, նրա համերգային նախաձեռնությունը չապահովվեց սպասված բազմամարդությունն ու ջերմությունը։

​Հիմա, կարծես թե, փորձ է արվում օգտագործել Ֆրանսիայի նախագահի գործոնն ու հեղինակությունը։ Վարչապետը հույս ունի, որ Մակրոնի ներկայությունը կդառնա այն մագնիսը, որը թույլ կտա վերջապես լցնել Վարդանանց հրապարակը և ստանալ անհրաժեշտ կադրերը։

​Շատերն են վստահ, որ գյումրեցիները հրապարակ այդ օրը կգնան, բայց ոչ թե Փաշինյանի, այլ բարեկամ երկրի ղեկավարին տեսնելու և որակյալ երաժշտություն լսելու համար։ Ամեն դեպքում, մայիսի 5-ի երեկոն Գյումրիում հետաքրքիր է լինելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անհարմար բան է ստացվել․ Մակրոնն ուզում էր համբուրել Էրդողանի կնոջ ձեռքը, բայց․․․ (տեսանյութ)

Անհարմար բան է ստացվել․ Մակրոնն ուզում էր համբուրել Էրդողանի կնոջ ձեռքը, բայց․․․ (տեսանյութ) Wed, 08 …