Բաքուն՝ ռուս-ուկրաինական բանակցությունների նոր հարթա՞կ․ Կրեմլի պարզաբանումը

Բաքուն՝ ռուս-ուկրաինական բանակցությունների նոր հարթա՞կ․ Կրեմլի պարզաբանումը

Thu, 30 Apr 2026 20:30:28 +0400


Այս պահին խոսք չկա Ադրբեջանի՝ որպես Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման բանակցությունների հարթակ օգտագործելու մասին։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին դա չի քննարկվում», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Կիևի կողմից Ադրբեջանը որպես բանակցությունների հարթակ օգտագործելու պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլն Ադրբեջանում անցկացնելու իր պատրաստակամության մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որևէ նախկին իշխանություն կանանց այսքան չի թիրախավորել

Որևէ նախկին իշխանություն կանանց այսքան չի թիրախավորել Sat, 04 Jul 2026 20:15:00 +0400 Իշխանության թիրախում …