Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Ինչպես են գտել ավելի քան 1400 տարեկան արքայական դամբարանը

Ինչպես են գտել ավելի քան 1400 տարեկան արքայական դամբարանը

Mon, 02 Nov 2026 22:30:52 +0400


Հեռավոր 1971 թվականի հուլիսին, Հարավ-Կորեական Գոնջու քաղաքում, դրենաժային համակարգի վերանորոգման ժամանակ աշխատողները պատահաբար հայտնաբերել են հին դամբարան։ Պարզվել է, որ այն արքայական դամբարան է, որը փակ՝ կնիքված է մնացել ավելի քան 1400 տարի։ Գերեզմանը պատկանել է Մուրյոն թագավորին, ով հանդիսացել է Փեքչե թագավորության 14-րդ միապետը եւ գահակալել է ՄԹ 501-523 թթ եւ նրա կնոջը։ Անսովոր հնագիտական բացահայտումը կատարվել է Սոնսան-րի հնագույն դամբարանային համալիրի տարածքում։ Հողաշերտի տակ շինարարները հայտնաբերել են քարե շարվածք եւ կավի հետքեր։ Գերեզմանը երբեւէ չէր բացվել ու կողոպտվել եւ դա այն հատկապես դարձնում էր արժեքավոր։ Ներսում հնագետները հայտնաբերել են հազարավոր առարկաներ, որոնց մեջ կային՝ ոսկյա զարդեր, որոնք կիրառվել են արքայական թագի հետ, ոսկեպատ կոշիկներ, բրոնզե հայելիներ, արծաթյա ապարանջաններ։ Մուտքի մոտ եղել է ֆանտաստիկ առարկա, որի ճակատի կենտրոնում եղջյուր է եղել։ Այն հավանաբար, ըստ ժամանակի կրոնական պատկերացումների, պետք է գերեզմանում ամփոփված հանգուցյալներին պաշտպաներ չար ոգիներից։ Հատկապես արժեքավոր են եղել տապանաքարերը, որոնց վրա փորագրված են եղել հուղարկավորվածների անունները, ինչը թույլ էր տալիս հստակ որոշել, թե ում է պատկանել դամբարանը։ Բացահայտումը դարձել է Հարավային Կորեայի հնագիտական կարեւորագույն բացահայտումներից մեկը, որը գիտնականներին հնարավորություն է տվել ուսումնասիրոելու 6-րդ դարում գոյություն ունեցած Փեքչե թագավորության հուղարկավորության ավանդույթները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը հայտնել է ավելի քան 35 արբանյակի մշակման և ռադիոտեղորոշման տեխնոլոգիաների զարգացման մասին

Իրանը հայտնել է ավելի քան 35 արբանյակի մշակման և ռադիոտեղորոշման տեխնոլոգիաների զարգացման մասին Sun, 22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով