Հրապարակվել է Մաքյլ Ջեքսոնի մահվան պատճառի նոր վարկած

Հրապարակվել է Մաքյլ Ջեքսոնի մահվան պատճառի նոր վարկած

Sun, 05 Jul 2026 10:30:59 +0400


Հնարավոր է, որ Մայքլ Ջեքսոնն ինքն է ավելացրել այն դեղամիջոցի չափաբաժինը, որը եւ դարձել է նրա մահվան պատճառը։ Փոփ-արքայի մահվան հանգամանքների նոր վարկածն առաջ է քաշել Radar Online-ը, վկայակոչելով սեփական հետաքննության արդյունքները։

Պարբերականի վարկածի համաձայն, երգչի հոգեվիճակի վրա կարող են ազդեցություն թողած լինել՝ խրոնիկ ցավերը, ֆինանսական խնդիրների պատճառով առաջացած տագնապները, առաջիկա համերգային շրջագայության նախապատրաստությունների պատճառով ունեցած անհանգստությունը։

«Մայքլը «նպաստել» է, որ մեռնի՝ օգտագործելով թմրանյութեր։ Նա գիտեր դրանց հետեւանքների ու բոլոր դեղամիջոցների ռիսկերի մասին, որոնք օգտագործում էր»,- ասված է հոդվածում։

Հիշեցնենք, որ Ջեքսոնի մահվան մեջ մեղավոր է ճանաչվել նրա անձնական բժիշկը՝ Քոնրադ Մյուրեյը։ Նրան մեղսագրվել է չկանխամտածված սպանության մեղադրանք եւ կրել է իր պատիժը։ Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին։ Նրա սիրտը կանգ էր առել այն բանից հետո, երբ Մյուրեյը կատարել էր պրոպոֆոլի հերթական ներարկումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔԿ-ն`զինծառայողի մահվան դեպքի մասին

ՔԿ-ն`զինծառայողի մահվան դեպքի մասին Tue, 02 Jun 2026 12:38:43 +0400 Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով