Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Նոր ծրագիր՝ ջերմատնային տնտեսություններ ունեցողների համար

Նոր ծրագիր՝ ջերմատնային տնտեսություններ ունեցողների համար

Sun, 05 Jul 2026 15:15:47 +0400


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր։

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։

Հիմնական պայմաններն են.

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։

Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։ Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս։

12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։

Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 81-40։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել

«Հրապարակ»․ Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել Thu, 13 Aug 2026 08:05:37 +0400 Արցախից …