Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ կլինեն

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ կլինեն

Sun, 29 Nov 2026 18:15:37 +0400


Շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 06:00-ն Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։

Սահմանափակման հետևանքով հանրային փոխադրամիջոցների մի շարք երթուղիներում փոփոխություններ կլինեն։Ավտոբուսային երթուղիներ
N7՝ Վարդանանց փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → Հանրապետության հրապարակ → Պապ թագավորի փողոց → Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։

N15, N29 և N53՝ Մոսկովյան փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → ՔրիստIncrityափորի փողոց → Արշակունյաց պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։

N38՝ Մաշտոցի պողոտա → Պապ թագավորի փողոց → Հանրապետության հրապարակ → Տիգրան Մեծի պողոտա → Սասունցի Դավիթ, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։

Տրոլեյբուսային երթուղիներ

Տ2 երթուղի՝ Էլեկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև «Աերացիա»։

Տ4 երթուղի՝ Էլեկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով, Գրիգոր Լուսավորչի փողոցով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև Ավան թաղամաս։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի Thu, 26 Nov 2026 14:46:32 +0400 Հայաստանում նախատեսվում է փոփոխել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով