Արևմուտքի պատճառով սա այլևս պատերազմ է, ոչ թե հատուկ գործողություն․ Կրեմլ

Արևմուտքի պատճառով սա այլևս պատերազմ է, ոչ թե հատուկ գործողություն․ Կրեմլ

Sun, 05 Jul 2026 20:00:10 +0400


Արևմտյան երկրները օգնում են Ուկրաինային «թիրախավորել ռուսական տարածքը», և, հետևաբար, «հատուկ գործողությունը» վերածվել է «իրական պատերազմի»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ին տված հարցազրույցում։

«Պատերազմ է ընթանում, իրական պատերազմ։ Գիտե՞ք, թե ինչու է դա պատերազմ։ Որովհետև ամեն ինչ սկսվել է որպես հատուկ ռազմական գործողություն։ Այն շարունակվում է որպես պատերազմ, քանի որ Կիևի հետևում կանգնած են Բեռլինը, Փարիզը, Հաագան, Օսլոն և, ցավոք, Վաշինգտոնը։ Որովհետև նրանց օգնում են թիրախավորել իրենց արբանյակների միջոցով, և նրանց օգնում են ուղղորդել օտարերկրյա զենքը մեր թիրախների վրա իրենց ամբողջ ենթակառուցվածքների միջոցով», – ասել է Կրեմլի խոսնակը։

Միևնույն ժամանակ, Պեսկովը պնդել է, որ Ուկրաինան «չունի որևէ լծակ» Ռուսաստանի վրա.

«Իհարկե, Կիևի ռեժիմը հակահարված է տալիս՝ փորձելով ստեղծել պատմություն իր կառավարիչների, Հյուսիսատլանտյան դաշինքի իր համախոհների համար։ Ստեղծել տպավորություն, որ այն ունակ է որոշակի ճնշում գործադրելու»։

Պեսկովի խոսքով՝ ճակատում դինամիկան «վատանում» է Կիևի համար, և Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը «հարձակման մեջ է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Thu, 02 Jul 2026 22:01:02 +0400 Երեւանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով