Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Կրկին զոհեր և վիրավորներ․ Կիևը սարսափելի գիշերը

Կրկին զոհեր և վիրավորներ․ Կիևը սարսափելի գիշերը

Mon, 06 Jul 2026 11:30:44 +0400


Ռուսական բանակն անցած գիշեր Կիևին հարվածել է բալիստիկ և թևավոր հրթիռներով, ինչպես նաև գրոհային անօդաչու թռչող սարքերով, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ հարվածների հետևանքով զոհվել է ինը և վիրավորվել 46 մարդ։

Պոդոլսկի շրջանում բնակելի շենքը մասամբ ավերվել է, և փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է Վարշավսկի բնակելի համալիրին, Սլավուտիչ բնակելի համալիրին և Պոզնյակի բնակելի շենքերի մոտակա տարածքին։ Հրդեհներ են բռնկվել Պոդոլսկի շրջանի չորս բնակելի շենքերում, իսկ Գոլոսիևսկի և Դարնիցկի շրջաններում այրվել են նաև բազմահարկ շենքեր։

Կիևի մարզում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է առնվազն 10 մարդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհեր, ավերածություններ․ Ռուսաստանն ինտենսիվ հարվածել է Ուկրաինային

Զոհեր, ավերածություններ․ Ռուսաստանն ինտենսիվ հարվածել է Ուկրաինային Wed, 07 Oct 2026 11:30:08 +0400 Անցած գիշերը …