Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Ահաբեկչությունների շարք է կանխվել․ ինչ է հայտնում ՌԴ ԱԴԾ–ն

Ահաբեկչությունների շարք է կանխվել․ ինչ է հայտնում ՌԴ ԱԴԾ–ն

Mon, 06 Jul 2026 14:00:19 +0400


Ուկրաինայի հատուկ ծառայությունները որոշել էին օծանելիքի հավաքածուի տեսքով պայթուցիկ սարքեր ուղարկել ռուսաստանցի զինվորականներին և պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցներին։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, Սվերդլովսկի մարզում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որին հավաքագրել էին այդ նպատակով։

Նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները մտադիր էին գաղափարն իրականացնել «Ռուսաստանի փոստի» միջոցով։ 23-ամյա տղամարդը Չելյաբինսկի թաքստոցներից վերցրել է ռումբերը և ուղարկել Մոսկվա, Վորոնեժ, Կրասնոդարի երկրամաս և Սարատովի մարզ։

Փոստային բոլոր առաքանիներն առգրավվել և վնասազերծվել են։

Ձերբակալվածը խոստովանել է, որ 2024 թվականին ծանոթացել է Ուկրաինայում բնակվող ոմն Անտոնի հետ։ Ուկրաինացի համակարգողի առաջադրանքով երիտասարդը մեկնել է Էնգելս, որտեղ հետևել է զինվորականների բնակարաններին և մեքենաներին, ինչպես նաև Եկատերինբուրգ, որտեղ հետևել է ինժեներին և ռազմական գործարանի տնօրենին։
Պայթուցիկ սարքերով օծանելիքի հավաքածուները առաքելու համար նրան պարգևատրում էին խոստացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Wed, 11 Nov 2026 15:47:23 +0400 Ակբա բանկն …