Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել

Sun, 26 Apr 2026 23:15:56 +0400


Ի դեպ, պարզապես արձանագրենք, որ ՀՀ նախագահը, որը համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետության գլուխն է, Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով չի հղել ուղերձ: Համենայն դեպս, այդպիսի որեւէ բան գոյություն չունի լրահոսում եւ նախագահի պաշտոնական կայքում:

Իհարկե, չեմ վիճի, թե՝ դե ֆակտո կառավարող կուսակցությանը կից գործող նախագահի ուղերձին առանձնապես սպասում էր հանրային որեւէ խումբ, բայց համենայն դեպս կա պետական արարողակարգ, որի անգամ ձեւական պահպանումը այլեւս օրակարգային չէ:

Միայն թե, վերստին հարց է առաջանում, թե հարկատուն ինչու՞ պետք է տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող տրամադրի նախագահի ինստիտուտ պահելու համար, երբ կարելի է գտնել այդ փողի հանրօգուտ ծախսի բազում ուղղություններ:

Ի դեպ, ցեղասպանության հուշահամալիրում պետական արարողակարգի ստատուսի իջեցման այլ դրվագի ես անդրադարձել էի տելեգրամյան իմ ալիքում, ընդ որում դեռեւս 2024 թվականից:

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞ւր անհետացան փոքր մեքենաները. ինչպես ավտոմոբիլային շուկան ստիպեց ավելի մեծ մեքենա գնել

Ո՞ւր անհետացան փոքր մեքենաները. ինչպես ավտոմոբիլային շուկան ստիպեց ավելի մեծ մեքենա գնել Fri, 11 Sep …