Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Սկանդալային որոշում

Սկանդալային որոշում

Mon, 06 Jul 2026 17:15:41 +0400


ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն անակնկալ որոշում է ընդունել՝ չեղարկելով ԱՄՆ ազգային հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի նախատեսված մեկխաղյա որակազրկումը։ Այս քայլը արդեն լայն արձագանք է ստացել, այդ թվում՝ քաղաքական մակարդակում․ թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Միջադեպը տեղի էր ունեցել ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում, որտեղ ԱՄՆ-ը հաղթել էր 2:0 հաշվով։ Այդ հանդիպման ընթացքում Բալոգունը հեռացվել էր խաղադաշտից՝ մրցակցի խաղացող Տարիկ Մուհարեմովիչի նկատմամբ վտանգավոր և դիտավորյալ թվացող գործողության համար, երբ նա ոտքով կանգնել էր վերջինիս սրունքթաթային հատվածին։ Դեպքից հետո մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ հարձակվողին կարող է սպառնալ մի քանի խաղով որակազրկում։

Սակայն ՖԻՖԱ-ն, հղում կատարելով կարգապահական կանոնների համապատասխան հոդվածին, որոշել է կասեցնել ավտոմատ որակազրկման կիրառումը՝ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան։ Այս որոշումը գործնականում թույլ է տալիս, որ խաղացողը չկորցնի հաջորդ հանդիպումները։

Արդյունքում Բալոգունը կարող է մասնակցել հուլիսի 7-ին կայանալիք կարևոր հանդիպմանը Բելգիայի հավաքականի դեմ՝ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում։

Որոշումը ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր Truth Social էջում շնորհակալություն հայտնելով ՖԻՖԱ-ին և ընդգծելով, որ այդ քայլը վերականգնում է արդարությունը միջազգային ֆուտբոլում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ

Պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Sat, 04 Jul 2026 21:15:14 +0400 Վերջին օրերին աշխարհի լրատվամիջոցներում, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով