Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Mon, 06 Jul 2026 20:48:32 +0400


«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման մասին։

Գործարքը ռազմավարական քայլ է Viva-ի զարգացման ուղղությամբ։ Ընկերությունը նպատակ ունի ձևավորելու լիարժեք կոնվերգենտ հարթակ, որը մեկ միասնական էկոհամակարգում կմիավորի շարժական կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, հեռահաղորդակցային տրանսպորտային ենթակառուցվածքը և թվային ծառայությունները։

Viva-ի առանցքային ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտությունն է՝ մոդել, որի շրջանակում շարժական և ֆիքսված կապի ծառայությունները, բովանդակային, ամպային և այլ թվային ծառայությունները միավորվում են՝ ձևավորելով հաճախորդների համար համալիր լուծումներ։

Viva-ի կառուցվածքում լիարժեք ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդելու իր ենթակառուցվածքային ներուժը, այլև բարձրացնելու պրոդուկտային առաջնորդության մակարդակը՝ ապահովելով ծառայությունների և լուծումների պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում։

Ovio-ի ինտեգրումը կընդլայնի Viva-ի հնարավորությունները ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտում, կհզորացնի ընկերության օպտիկամանրաթելային, մալուխային և ռադիոռելեական ենթակառուցվածքը, ինչպես նաև հիմք կստեղծի ազգային մասշտաբի առավել հզոր, կայուն և արդյունավետ՝ հեռահաղորդակցային տրանսպորտային ցանցի ձևավորման համար։ Ակտիվների միավորումը հնարավորություն կտա ավելի արագ գործարկելու կոնվերգենտ ծառայություններ, ձևավորելու ավելի շահավետ փաթեթային առաջարկներ և զարգացնելու թվային բիզնեսի նոր ուղղություններ՝ ֆիզիկական անձանց, կորպորատիվ և պետական հաճախորդների համար։

Կարևոր է նաև ժամանակակից սերտիֆիկացված տվյալների կենտրոնը (Data Center), որը կուժեղացնի Viva-ի ենթակառուցվածքային հնարավորություններն ամպային ծառայությունների, տվյալների պահպանման և մշակման ոլորտներում։ Սեփական տվյալների կենտրոնի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ հիմք նոր սերնդի ծառայությունների զարգացման համար, ներառյալ՝ արհեստական բանականության և այլ առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումները։

«Ovio-ի ձեռքբերումը Viva-ի համար ունի երկարաժամկետ ռազմավարական նշանակություն և լիովին համապատասխանում է ընկերության թվային փոխակերպման, բիզնեսի դիվերսիֆիկացման և տեխնոլոգիական առաջատարության ամրապնդման ուղղությանը։ Մեր ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտն է։ Մենք հետևողականորեն ձևավորում ենք էկոհամակարգ, որտեղ բջջային կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, ամպային, բովանդակային և այլ թվային ծառայությունները գործում են որպես մեկ ամբողջություն։ Սեփական ֆիքսված ցանցային ենթակառուցվածքի ձևավորումն ու զարգացումը Viva-ին հնարավորություն կտան զգալիորեն ամրապնդել ոչ միայն ենթակառուցվածքային հնարավորությունները, այլև արտադրանքային առաջատարությունը՝ ապահովելով պրոդուկտային պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում և հաճախորդների փորձառության նոր մակարդակ», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ի և Ovio-ի ցանցային ենթակառուցվածքների միավորումը կապահովի թողունակության աճ, տվյալների փոխանցման արագության բարձրացում, ինչպես նաև կապի որակի և հուսալիության բարելավում։ Ցանցի միասնական կառավարումը հնարավորություն կտա ավելի արագ միացնելու ծառայությունները մասնավոր և բիզնես հաճախորդների համար, ավելի արդյունավետ զարգացնելու բազային կայանների ենթակառուցվածքը և արագացնելու կապի հաջորդ սերունդների տեխնոլոգիաների ներդրումը։

Գործարքը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի հեռահաղորդակցային կայունության համար։ Ինտերնետ-թրաֆիկի միջազգային մատակարարման ուղիների ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը կամրապնդեն Հայաստանի կապակցումը համաշխարհային թվային ենթակառուցվածքի հետ և կբարձրացնեն կապի հուսալիությունը, այդ թվում՝ բարձր ծանրաբեռնվածության և արտակարգ իրավիճակների պայմաններում։

Ovio-ի բաժանորդները կշարունակեն օգտվել գործող ծառայություններից նույն պայմաններով։ Viva-ն կապահովի ծառայությունների անխափան մատուցումը, կապի որակի պահպանումը և հաճախորդների փորձառության շարունակական զարգացումը՝ արդեն միավորված ենթակառուցվածքի շրջանակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սակագնային փոփոխություններ, որոնք չեն ազդի ոչ սպառողի, ոչ էլ Գազպրոմի վրա

Սակագնային փոփոխություններ, որոնք չեն ազդի ոչ սպառողի, ոչ էլ Գազպրոմի վրա Sat, 04 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով