Կանխավճարները հետ կվերադարձնեն
Tue, 10 Nov 2026 22:00:07 +0400

Tesla-ն հետ կվերադարձնի Cybertruck պիկապի գնորդների մի մասի նախավճարները, քանի որ պահանջարկը զգալիորեն գերազանցում է ընկերության ունեցած արտադրական հզորությունները։ այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։ «Մենք կփորձենք պատրաստել հնարավորինս շատ ավտոմեքենաներ նախքան այն պահը, երբ ութ ամիս անց ստիպված ենք լինելու կագնեցնել արտադրական հոսքագիծը։ Սակայն շատերին ստիպված կլինենք վերադարձնել նախավճարները»,- ասել է Մասկը։ Նա այդ որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ Cybertruck գնել ցանկացողների պատվերները զգալիորեն գերազանցում են ընկերության ունեցած արտադրական հզորությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր