Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Ընկել է կամրջից եւ փոխհատուցման դատական հայց ներկայացրել քաղաքի դեմ

Ընկել է կամրջից եւ փոխհատուցման դատական հայց ներկայացրել քաղաքի դեմ

Sat, 03 Oct 2026 23:00:17 +0400


Ավստրալացի տուրիստը ճապոնական Հաքոդաթե քաղաքում ընկել է կամրջից եւ դատական հայց ներկայացրել ընդդեմ քաղաքային իշխանությունների՝ պահանջելով վճարել փոխհատուցում՝ ստացած ողնաշարային ծանր վնասվածքի համար։ Այս մասին հայտնում է The Tokyo Reporter պարբերականը։ Հայցում նշված է, որ հայցատուի փոխհատուցման պահանջած գումարը կազմում է 2,5 միլիոն ամերիկյան դոլար։ Տուրիստը հայտարարել է, որ կամրջի այդ տեղամասում արգելապատնեշը ընդամենը 56 սմ բարձրություն է ունեցել եւ չի ապահովել անվտանգություն, ինչի պատճառով էլ ինքը սայթաքել ու ընկել է մոտ երեք մետր բարձրությունից։ Դեպքը տեղի է ունեցել Սիթիձեյ կամրջի վրա։

Քաղաքային իշխանությունները, ըստ նրա, պետք է ավելի բարձր արգելապատնեշ դրած լինեին կամ էլ՝ հավելյալ պաշտպանիչ պարիսպ կառուցած։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ դատարանից համապատասխան ծանութացիր դեռ չեն ստացել, հետեւաբար՝ չեն կարող առայժմ մեկնաբանել տեղի ունեցածը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների…

Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների… Mon, 12 Oct 2026 22:15:43 +0400 Հրազդանում ամերիկյան Firebird AI …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով