Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Նավթի արդյունահանման ծավալները կավելացնեն

Նավթի արդյունահանման ծավալները կավելացնեն

Tue, 07 Jul 2026 01:00:05 +0400


ՕՊԵԿ+ ֆորմատի անդամ երկրները քննարկել են նավթի գլոբալ շուկայում տիրող վիճակն ու կայացրել որոշումներ՝ օգոստոս ամսի համար նավթի արդյունահանման ծավալների եւ շուկայում վարելիք քաղաքականության մասին։ Այս մասին հայտնում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը։ Խորհրդակցությունն անցկացվել է նախօրեին՝ օնլայն ֆորմատով։

Ըստ այդմ, այս տարվա օգոստոսին նախատեսվում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները։ Սահմանված սահմանափակումները, որոնք սկսել էին կիրառվել 23 թվականից, կարող են մասնակի կամ ամբողջապես վերացվել։ Ավելացված ծավալը կազմում է 188 հազար բարել՝ օրական կտրվածքով։ Հաջորդ հանդիպումը կայանալու է օգոստոսի երկուսին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նավթի արտահոսք՝ Ադրբեջանում

Նավթի արտահոսք՝ Ադրբեջանում Sun, 21 Jun 2026 19:30:39 +0400 Նավթի արտահոսք է տեղի ունեցել Կասպից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով