«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում
Tue, 07 Jul 2026 08:00:25 +0400

Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն ՔՊ-ական պատգամավորները, պարզվում է, ավելի մեծ ախորժակ են ունեցել: Նրանք ակնկալել են, որ, որպես հեռացող խորհրդարանի պատգամավորներ, կլորիկ գումարներ կստանան մոտ օրերս, ինչպես անցած տարեվերջին ստացան, երբ յուրաքանչյուր պատգամավորի 3-ական միլիոն դրամ պարգեւավճար փոխանցվեց:
Հիշեցնենք, որ մի քանի անգամ ավել գումարներ կառավարության անդամները ստացան։
Ի դեպ, տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները դիմել են ՍԴ` վերջին օրվա արտահերթ նիստում ընդունված օրենքի հակասահմանադրականության հարցով: Խոսքը դրսում ապրող մեր հայրենակիցներին ընտրության իրավունքից զրկելու մասին է` ընտրությունից մեկ տարի առաջ ընտրողն առնվազն վեց ամիս պետք է Հայաստանում գտնված լինի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր