Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

«Հրապարակ». Իմիջը խանգարեց

«Հրապարակ». Իմիջը խանգարեց

Tue, 07 Jul 2026 08:30:58 +0400


Որքան էլ ՔՊ-ում ձեւացնում են, որ թքած ունեն թիմակիցների աղմկահարույց արարքների, բարոյական նկարագրի վրա, պարզվում է, ոմանց դեպքում որոշ փաստեր որոշիչ դեր են խաղացել։ Մեզ պատմեցին, որ ՔՊ վարչության նիստում քննարկման թեմա է դարձել խմբակցության ներկայիս քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարկանիշը, մասնավորապես՝ թմրանյութի հայտնի պատմությունը: Արձանագրել են, որ հնարավոր չի եղել հետագա վարքով ու քարոզչությամբ նրա անձի` հանրության շրջանում առկա բացասական ընկալումը փոխել։ Մյուս դեպքերում եւս ոմանց անձնական կյանքի կամ անբռնազբոս պահվածքի պատմություններն են դեր խաղացել:

Իհարկե, այս հարցում ՔՊ վարչությունն առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանի սուբյեկտիվ ընկալումներով: ՔՊ-ում, օրինակ, զարմանում են, թե ինչպես է նա խաղաղ վերաբերվում այսօր թմրանյութեր հայտնի ու բացահայտ օգտագործողներին, իսկ ինչ-որ մեկի հին պատմությունը չի կարողանում ներել, կամ` իր ընտանեկան կարգավիճակը հստակեցված չէ, բայց մյուսներից իդեալական ընտանեկան հարաբերություններ է ակնկալում: Մի բան են հասկացել, որ ինքը որոշել է հանրության աչքում հնարավորինս քիչ վարկաբեկված անձանց առաջին պլան բերել, բայց այստեղ էլ շատ կասկածելի չափանիշներ են գործում` գոնե ԱԺ ներկայիս կազմն ուսումնասիրողը դա անմիջապես կնկատի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կանգնած էի մի հսկայական, մռայլ դահլիճում. զարմացա. ներս մտնողը Նիկոլ Փաշինյանն էր»

«Կանգնած էի մի հսկայական, մռայլ դահլիճում. զարմացա. ներս մտնողը Նիկոլ Փաշինյանն էր» Sun, 19 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով