Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Sun, 20 Sep 2026 19:15:13 +0400


Օրերս Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և, համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,– տեղեկացրեց Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ դեպքի մասին օպերատիվ տեղեկությունը ստացվել է օգոստոսի 13–ին։

Դեպքից հետո դայակն աշխատանքից ազատվել էր։ Երեխան ունի հաշմանդամություն։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության փոխանցմամբ՝ ներկայումս նրա առողջական վիճակը լավ է, և նա շարունակում է անհրաժեշտ խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար

Թուրքիայում ևս մեկ անձ է ձերբակալվել Ալիևին «վիրավորելու» համար Wed, 28 Oct 2026 14:00:16 +0400 …