Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել

Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել

Tue, 07 Jul 2026 11:51:24 +0400


Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները որակելով որպես ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Սրբազանը` որպես ընդդիմությանը ընտրած անձ, պահանջում է հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած զրպարտչական հայտարարությունները և փոխհատուցել խորհրդանշական 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։

Սրբազանը պահանջում է, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։

Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհը եւ փաշինյանական նոնսենսները

Աշխարհը եւ փաշինյանական նոնսենսները Tue, 08 Sep 2026 18:45:46 +0400 Եթե հնարավորություն չունես մի քանի …