Մասիս Մելքոնյանին մրցակից է հայտնվել
Tue, 07 Jul 2026 13:25:54 +0400

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը քննում է դատավոր Գարիկ Աբելյանը։ Աբելյանը հայտնի է մի շարք իշխանահաճո որոշումներով։ Մասնավորապես նա է Անդրանիկ Թևանյանին 2 ամսով կալանքի որոշման հեղինակը։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով դատավորը կրկին Աբելյանն է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործով մեղադրական վերդիկտ է կայացվել։
Աբելյանն ընդամենը 33 տարեկան է, ծնվել է Գորիս քաղաքում։ 2010 թվականին ավարտել է Գորիսի թիվ 2 դպրոցը։ 2011-2013 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2018 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ գերազանց առաջադիմությամբ։ 2023 թվականից ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ է։ 2016 թվականին եղել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական։ Այնուհետև աշխատել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում՝ որպես կարճաժամկետ փորձագետ։ 2019-2021 թվականներին զբաղեցրել է դատախազի և ավագ դատախազի պաշտոններ Սյունիքի մարզի դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում։ 2022 թվականին տեղափոխվել է Արդարադատության նախարարություն, որտեղ նախ աշխատել է Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում որպես փորձագետ, ապա ղեկավարել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչությունը։ 2023 թ․ հուլիսի 6-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-228-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2024 թվականից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր