Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Փորձում են վերացնել դիմադրության հնարավոր կենտրոնները

Փորձում են վերացնել դիմադրության հնարավոր կենտրոնները

Tue, 07 Jul 2026 14:17:30 +0400


ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացը համարում է քաղաքական հաշվեհարդար։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են սահմանափակել քաղաքական ուժերի գործունեությունը և ճնշում գործադրել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների նկատմամբ։

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում։ Նախ մարդկանցից վերցրին մանդատները՝ անտեսելով 60 հազար քաղաքացիների ձայնը, հիմա էլ փորձում են նման քայլերով հետապնդել ու սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը»,– ասել է Սաղաթելյանը։

Նշենք, որ դատարանում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչների միջնորդությունը։ Ծառուկյանը ձերբակալվել էր նախօրեին։

Սաղաթելյանի պնդմամբ՝ իշխանությունը ձգտում է երկրում ձևավորել մեկ անձի կառավարման համակարգ՝ գիտակցելով, որ չունի բավարար լեգիտիմություն։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ ճնշումների միջոցով իշխանությունները փորձում են վերացնել դիմադրության հնարավոր կենտրոնները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը

«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը Thu, 22 Oct 2026 12:15:19 …