Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Բաքվում խնդրել են արդարացնել Արկադի Ղուկասյանին․ նոր «դատական» նիստ

Բաքվում խնդրել են արդարացնել Արկադի Ղուկասյանին․ նոր «դատական» նիստ

Tue, 07 Jul 2026 23:01:52 +0400


Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր կայացել է հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ հաղորդագրությունների, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «փաստաբանը» դատարանին կոչ է արել չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան: «Փաստաբանն» իր ելույթում փաստարկներ է ներկայացրել։

Բացի այդ, Բաքվում շարունակվող ապօրինի ֆարսի՝ հերթական «նիստի» ընթացքում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Նշվում է նաև, որ նախագահող «դատավորը» հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի կողմից նախորդ «նիստին» ներկայացված միջնորդության թարգմանությունը փոխանցվել է դատարանին: Իշխանյանը ցանկություն է հայտնել հանդիպել իր «պաշտպանի» հետ: Միջնորդությունը բավարարվել է։

Հաջորդ «դատական նիստը» կկայանա հուլիսի 10-ին։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին։ Ըստ հրապարակված դատավճիռների` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Մի քանի տարվա ազատազրկման դապարտվեցին մեր մյուս հայրենակիցները։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ

Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ Tue, 07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով