Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Ռյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլի հետ

Ռյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլի հետ

Tue, 07 Jul 2026 23:30:55 +0400


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի անդամ երկրների համատեղ աշխատանքը համեմատել է աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլային հավաքականի հետ՝ ընդգծելով, որ հաջողությունը ձեռք է բերվում միայն թիմային աշխատանքի միջոցով։

Նա այս հայտարարությունն արել է Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կայացած Պաշտպանական արդյունաբերության ֆորումում։

«Ոչ մի թիմ չի հաղթում մեկ փայլուն խաղացողի շնորհիվ։ Ձեզ պետք է դարպասապահ, ձեզ պետք են պաշտպաններ, կիսապաշտպաններ և հարձակվողներ», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով, մինչ ուշադրության կենտրոնում սովորաբար ընկնում է հաղթական գոլի հեղինակը, յուրաքանչյուր հաջողություն ամբողջ թիմի աշխատանքն է։

«Խաղադաշտում յուրաքանչյուր հաջողակ խաղացողի և թիմի հետևում կանգնած են շատ ուրիշներ՝ պահեստայիններ, մարզիչներ, վերլուծաբաններ և մարդիկ, ովքեր ապահովում են անխափան գործունեությունը։ Ոչ ոք միայնակ չի հաղթում», – նշել է Ռյուտեն։

Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը գործում է նույն սկզբունքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Առնվազն տգիտություն է Արցախի ժողովրդին համեմատել Մասիսի շրջանում ապրած ադրբեջանցիների հետ

«Հրապարակ»․ Առնվազն տգիտություն է Արցախի ժողովրդին համեմատել Մասիսի շրջանում ապրած ադրբեջանցիների հետ Sat, 23 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով