Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Thu, 17 Sep 2026 20:30:53 +0400


Կոսովոյի հարցերով դատական Հատուկ ատյանը դատապարտել է Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Տաչիին 25 տարվա ազատազրկման՝ ռազմական հանցագործությունների չորս հանցադրվագում նրան մեղավոր ճանաչելով, որոնք կատարվել են Սերբիայից անկախանալու պատերազմի ժամանակներում։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Տաչիի հետ անմեղ մարդկանց սպանությունների, դաժան վերաբերմունքի, կտտանքների եւ խոշտանգումների իրականացման եւ անօրինական ձերբակալություններ իրականացնելու մեջ մեղավոր են ճանաչվել նաեւ ապստամբների երեք այլ առաջնորդներ։ Դատական գործընթացը տեղի է ունեցել Հաագայում։ Նախագահել է դատավոր Չարլզ Սմիթը։ Դատախազը բոլոր ամբաստանյալների համար պահանջել էր 45-ական տարվա ազատազրկում։ Ուշագրավ է այն, որ բոլոր չորս ամբաստանյալներն էլ իրենց մեղքը չեն ընդունել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Sat, 31 Oct 2026 19:49:55 +0400 ՔՊ–ական …