Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Կանադական առաջատար CTV News-ը ևս անդրադարձել է Ծառուկյանի «պատվիրված» կալանավորմանը

Կանադական առաջատար CTV News-ը ևս անդրադարձել է Ծառուկյանի «պատվիրված» կալանավորմանը

Wed, 08 Jul 2026 17:11:41 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկամսյա կայանքին և նրա դեմ իրականացվող իշխանական աննախադեպ բռնաճնշումներին շարունակում են անդրադառնալ միջազգային լրատվամիջոցները, այդ թվում նաև՝ ռուսական առաջատար պարբերականներից ՏԱՍՍ-ը, Կոմերսանտը, Ինտերֆաքսը, Reuters, OC Media-ն։

Թեման լուսաբանել է նաև կանադական հեռուստատեսային և լրատվական ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչներից CTV News-ը։

Աղբյուրը հիշեցրել է, որ նախքան հայ գործչին կալանավորելը՝ նրա տանն ու գործարարին պատկանող շուրջ 70 հասցեներում խուզարկություններ են կատարվել, այդ թվում՝ Երևանի կոնյակի գործարանում, Արարատցեմենտ գործարանում և Սպորտային համալիրում։

«Անցյալ ամիս վերընտրվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր գործել այն բանի դեմ, ինչը նա անվանել է «եռագլուխ պատերազմի լրտեսական կուսակցություն»՝ նկատի առնելով երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Հզոր Հայաստան», «Հայաստան» դաշինք և Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»,-նշել է CTV News-ը՝ փաստացի ակնարկելով, որ հենց Փաշինյանի հրահանգով և ուղիղ ցուցումով է իրականացվել ԲՀԿ առաջնորդի հետ կատարվածը;

Կանադական աղբյուրը հիշեցրել է նաև, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը նախորդել է ընդդիմադիր 8 ուժերի ՍԴ դիմելը՝ հունիսյան ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով, ինչը, սակայն, Հայաստանի ԿԸՀ-ն մերժել է։

Հ․Գ

CTV News-ը կանադական հեռուստատեսային ցանց և լրատվական գործակալություն է, որը Bell Media մեդիակոնգլոմերատին: Bell Media-ն Կանադայի ամենամեծ հեռահաղորդակցական կորպորացիայի՝ BCE Inc.-ի դուստր կառույցն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր տվյալներ․ թարմացված

Նոր տվյալներ․ թարմացված Sun, 25 Oct 2026 21:29:06 +0400 Ստեփանավան, Արմանիս բնակավայր, 181 մասնակից Քաղաքացիական …