Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

ԿԸՀ-ն վերադարձրել է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ԿԸՀ-ն վերադարձրել է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

Wed, 08 Jul 2026 17:09:36 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։

Որոշումն ընդունվել է ԿԸՀ նիստում՝ միաձայն՝ 7 կողմ ձայնով։ Հարցը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ համապատասխան միջնորդությունը ԿԸՀ է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի կողմից։ Դրանով պահանջվել էր թույլտվություն ստանալ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու համար։

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ԿԸՀ-ն ավելի վաղ որոշում էր կայացրել գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը՝ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար։ Ցուցակի առաջին համարում ընդգրկված էր Գագիկ Ծառուկյանը։

Հաշվի առնելով Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է ներկայացված միջնորդությունը՝ կից փաստաթղթերով հանդերձ, վերադարձնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մենք հպարտ ենք մեր պապիկով»

«Մենք հպարտ ենք մեր պապիկով» Thu, 09 Jul 2026 16:45:44 +0400 Կարդում եմ Գագիկ Ծառուկյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով